ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2014 15:23
Խոշոր չարաշահումը բացահայտվեց ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի աջակցությամբ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում ՍՊԸ-ներից մեկի տնօրենից ստացված դիմումի հիման վրա և ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի աջակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում օրերս պարզվել է, որ Երևանի բուհ-երից մեկում անցկացվել է հատուկ ծածկագրով էլեկտրատեխնիկայի ձեռքբերման մրցույթ, որի ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից չի ապահովվել ՀՀ օրենսդրության պահանջները, ինչի արդյունքում հանձնաժողովի նիստը հետաձգվել է՝ արձանագրությունում չարտացոլելով առաջին և հաջորդական տեղերը զբաղեցրած մասնակիցներին: Մրցույթային հանձնաժողովի քարտուղարը օրենքով սահմանված իր լիազորությունները չի կատարել և նրա անգործության հետևանքով երկրորդ տեղը զբաղեցրած մեկ այլ ՍՊԸ, որը ներկայացրած գնային առաջարկում թույլ էր տվել անհամապատասխանություններ, սահմանված կարգով չի ենթարկվել պատասխանատվության, իսկ հրապարակման սկզբում հիշատակված ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեխնիկական բնութագիրը չի քննարկվել հանձնաժողովի նիստում, որի արդյունքում՝ տվյալ բուհ-ը շուրջ 6.5 մլն դրամ ավել գումար պետք է վճարեր արդիական տեխնիկա ձեռք բերելու համար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե` հետագա ընթացքը լուծելու համար: