ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2018 11:53
Ոստիկանության հերթական բացահայտումը. յուրացում Փոքր Վեդիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք բացահայտեցին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։ Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուջ 4․100․000 դրամ։
Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։ Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։
Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: