ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2012 11:07
Վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի կենտրոնական ճանապարհին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
Երթուղայինում բջջային էր գողացել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները  հոկտեմբերի 10-ին, ժամը 19.40-ին, Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Սամսունգ» բջջային հեռախոս, որը, ինչպես պարզվել է, նույն օրը երթուղային ավտոբուսում գողացել էր մի ուղևորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է  տուժողի անձը և նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































