ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2012 11:22
Վարորդը ներկայացել և խոստովանել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ոտքի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել տարեց մի տղամարդ՝ բժիշկներին հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտ տղամարդուն, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն: