ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2013 11:11
Վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն
Մարտի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարալանջի նոր ճանապարհին` Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 73 տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1958 թ. ծնված Հարություն Մ.-ն և հայտարարել, որ ժամը 13.00-ի սահմաններում հիշյալ վրաերթը` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն: