ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2013 12:49
Վարորդը համոզվելով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է` դիմել էր փախուստի
Նոյեմբերի 3-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.35-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել է, որ նոյեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես Բենց ML-350» մակնիշի ավտոմեքենայով Վարդաձոր գյուղի մոտ վրաերթի է ենթարկել անծանոթ քաղաքացու և համոզվելով, որ մահացել է` դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն: