ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2013 11:05
Վարորդը խոստովանել է
Փետրվարի 20-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի և «Դեյու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Դեյու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ ավտովթարը կատարել է ինքը` իր «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: