ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2014 12:26
Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում
Հուլիսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1984 թ. ծնված Խաչատուր Մ.-ի վարած «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ուղեմասի աջ մասում կայանված «Նիսսան Մաքսիմա» ավտոմեքենայի, այնուհետև կողաշրջվել է ռեստորանի ավտոկայանատեղի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2417» ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Մ.-ն, որը եղել է ոչ սթափ վիճակում, և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: