ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2013 10:08
Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հունիսի 26-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մովսես Ա.-ին, որը 2011 թ. ապրիլի 5-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդ 4-րդ մասի (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով) մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: