ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.12.2012 12:51
Վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հրազդան քաղաքի չորս բնակիչներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37 շենքի թիվ 28 բնակարանում՝ վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն: