ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 17:33
Վանաձորցի տղամարդը բերման ենթարկվեց կասկածանքով

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 23-ին, ժամը 20.40-ին, Վանաձորի Համբարձումյան փողոցից բերման է ենթարկվել Վանաձորի 41-ամյա մի բնակիչ: Նա հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լագեր թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողանալ անվադողեր՝ հետագայում վաճառելու նպատակով, սակայն ավտոմեքենայի անվահեծի պտուտակները թուլացնելու ժամանակ ձայներ լսելով՝ դիմել է փախուստի:
Նախապատրաստվում են նյութեր: