ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2018 13:38
Հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 19.30-ին Վանաձորի Ազատամարտիկների փողոցի թիվ 25 շենքի մոտից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել օգոստոսի 27-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1967 թ. ծնված Գառնիկ Հ.-ն, որը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: