ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2019 17:05
Վանաձորի ոստիկանների բացահայտումը գիշերային շրջագայության ընթացքում
Մարտի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, գիշերային շրջագայություն կատարելիս Վանաձորի Տիգրան Մեծի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում, ստուգման ենթարկելու համար, կանգնեցրել են 1994 թ. ծնված Միքայել Մ.-ի (14.11.2018թ. համաներմամբ ազատված/ վարած «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակներ և հիշողության սարք:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել Միքայել Մ.-ին և նրա 2 ուղևորին: Բաժնում Միքայել Մ.ն խոստովանել է, որ բեռնախցիկում հայտնաբերված իրերը նույն օրը, ժամը 03.50-ի սահմաններում, գողացել է Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասում կայանված ավտոմեքենայից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարվել է Աղայան փողոցի 83 շենքի հարևանությամբ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից:
Գողոնը վերցված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: