ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2019 16:37
Վանաձորի ոստիկանները տղամարդուն բերման ենթարկեցին գողության կասկածանքով
Հունվարի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Թումանյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոներկերի խանութից գողություն կատարելու կասկածանքով, Մյասնիկյան փողոցի վերջնամասից բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արա Ա.-ին: Նա հայտնել է, որ հունվարի 7-ին, ժամը 12.30-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութի դրամարկղից, օգտվելով վաճառողի տվյալ պահին խանութից բացակայելու հանգամանքից, գողացել է 118.000 դրամ և դիմել փախուստի:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: