ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.06.2014 18:00
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. հունիսի 17-ից Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության բարելավման նպատակով` հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ. Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ. Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ. Նժդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ. Նժդեհի հրապարակի ուղղությամբ։
Գ. Նժդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։