ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.03.2019 12:08
Վաղարշապատի ոստիկանները 35-ամյա տղամարդու են բերման ենթարկել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 4-ին, ժամը 19.10-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշի փողոցից հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վազգեն Գ.-ին, որը մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: