ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2018 14:52
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին գողությունը
Սեպտեմբերի 2-ին օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի Կոմունարների փողոցի տներից մեկի դուռը բաց է, ենթադրում է, որ տնից գողություն են արել, հնարավոր է` տանը մարդ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.12.00-ից մինչև ժ.23.00-ը, անհայտ անձինք, օգտվելով տան տերերի բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան հետնամասի դուռը, տունը տակնուվրա արել, սակայն ոչինչ չգողանալով` դիմել են փախուստի:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինեն Էջմիածնի բնակիչներ, 1997 թ. ծնված Ալբերտ Ա.-ն և 1998 թ. ծնված Դանիել Բ.-ն, որոնք սեպտեմբերի 3-ին Օրջոնիկիձեի փողոցից բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: