ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.07.2018 19:00
Վալերիյ Օսիպյանը 15 ոստիկանների նոր կոչումներ է շնորհել (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին։ Այս անգամ հուլիսի 30-ին համակարգի տարբեր ստորաբաժանումների 15 ոստիկան, բարեխիղճ և սրտացավ ծառայության համար, նոր կոչում ստացան։
Ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու բարեխիղճ կատարմանը՝ ամրապնդելով ոստիկանություն-հասարակություն կապը։