ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.06.2019 11:59
Սևանի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հունիսի 18-ին, ժամը 15.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղից ոստիկանության Սեւանի բաժին են բերման ենթարկել 37-ամյա Արմեն Գ.-ին, որը 2019թ. հունիսի 17-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-րդ մասի մեղադրանքով: