ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2018 15:06
Սրճեփ սարքից կատարված գողությունը բացահայտվեց
Հունիսի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ հունիսի 21-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 22-ի ժամը 10.15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի թիվ 16/4 հասցեի գետնանցումում գտնվող՝ իրեն պատկանող սրճեփ սարքի դետալները ծռելու միջոցով, գողացել են մետաղադրամի ընդունիչ սարքը, որի մեջ եղել է 20.000 դրամ՝ պատճառելով 150.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը ներկայացվել է քննչական բաժին:
Կարեն Ա.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: