ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2018 12:07
Գրպանահատություն թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում

Մարտի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1955 թ. ծնված Սվետլանա Հ.-ից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 261 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 26.000 դրամ, 5 գ ոսկի և 2 բանկային քարտ՝ պատճառելով 91.000 դրամի վնաս:
Մարտի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Երևանի Խորենացու և Նար Դոսի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: