ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2019 12:56
ՀՀ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵԴ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑ ՀՀ-ԵՄ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։
ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը:
Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու և նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու և իրականացնելու համար: