ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2016 10:00
Ոստիկանության ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Գայանե Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, կարճեցված փողով, ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ծխատար գլանակ և տարբեր տրամաչափի 111 փամփուշտ, իսկ 1990 թ. ծնված Արսեն Է.-ն՝ տարբեր տրամաչափի 57 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչների, և նռնակի 2 պայթուցիչ:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Բագրատ Գ.-ն ներկայացրել է տարբեր տրամաչափի 126 փամփուշտ, որոնցից 96-ը՝ փամփշտակալ-շղթայի մեջ ամրացված, նռնակի 1 պայթուցիչ և 1 նռնակ` առանց պայթուցիչի:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի և ՊՊԳՎ Սպիտակի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Մարիամ Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 28 փամփուշտ: