ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.12.2014 16:42
Խորհրդակցություն և անձնակազմի ստուգատես ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դեկտեմբերի 29-ին Ոստիկանության զորքերում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2014 թվականի գործունեության և բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքները:
Խորհրդակցությունը վարում էր Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան Ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատասխանատուներ:
Անդրադառնալով երկրի կայունության և հասարակական կարգի ապահովման գործում Ոստիկանության զորքերի դերին՝ Լևոն Երանոսյանը նշեց, որ Զորքերի վարչությունը և ենթակա զորամասերը տարվա ընթացքում հիմնականում կատարել են ՈԶ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, գրանցվել է զգալի տեղաշարժ զորքերի մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության ու դաստիարակության, սպառազինության ու թիկունքային ապահովման, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և այլ ոլորտներում: Առաջընթացն արձանագրվել է նաև հոկտեմբերին ՀՀ Նախագահին կից գլխավոր ռազմական տեսչության կողմից Ոստիկանության զորքերում անցկացված տեսչական ստուգումներով, որոնց արդյունքները գոհացուցիչ են նախորդ ստուգումների համեմատ:
Խորհրդակցության ավարտին` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և մարտական բարձր պատրաստականության համար, մի խումբ զինծառայողներ արժանացան խրախուսանքների:
Այնուհետև ՈԶ հրամանատարության գլխավոր մասնաշենքի զորահրապարակում տեղի ունեցավ անձնակազմի ստուգատես, որն ընդունելուց հետո Լևոն Երանոսյանը ծառայակիցներին շնորհավորեց Ամանորի և Ծննդյան տոների առթիվ և մաղթեց նոր ձեռքբերումներ ծառայության մեջ ու անձնական կյանքում: