ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.10.2015 11:19
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին հերթական հանցագործությունը
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Փարաքար գյուղի մթերային խանութի առջև դրված «Կոկա Կոլա»-ի սառնարանի դռան կախովի փականը կոտրելով՝ գողացել են 100.000 դրամ ընդհանուր արժողության հյութեր, այնուհետև կոտրելով խանութի դռան ապակին՝ փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Համլետ Գ.-ն: Նա օրերս բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն: