ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2015 17:23
Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից՝ ոստիկանություն
Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտեմ Կ.-ին և 1991 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Խուզարկությամբ Արտեմ Կ.-ի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 8,5 գրամ և 5,6 գրամ դեղնականաչավուն զանգվածներ և կանեփի 13 սերմ:
Կատարվում է հետաքննություն: