ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2018 15:31
Սպիտակում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց
Հունիսի 28-ին, ժամը 14.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բնակարանի մուտքի դուռը բացելով` մուտք են գործել նշված հասցեում գտնվող իր բնակարան և ննջարանից գողացել շուրջ 400.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթա՝ կախազարդով, և 10.000 անվանական արժեքով թղթադրամ:
Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 29-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1975 թ. ծնված Ալիկ Օ.-ն և 1966 թ. ծնված Սամվել Խ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ալիկ Օ.-ն և ած Սամվել Խ.-ն ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: