ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2019 11:11
Դանակի սպառնալիքով հափշտակել է ոսկյա շղթան
Մարտի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 21-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրեն է զանգահարել 1995 թ. ծնված Էդգար Ս.-ն և կանչել Գեղհովիտ գյուղի մշակույթի տան մոտ: Այնտեղ նրանք հանդիպել են և զրուցելով գնացել Գեղհովիտ գյուղի գերեզմանատան մոտ գտնվող կիսաքանդ մատուռ, որտեղ Էդգար Ս.-ն խնդրել է իրեն տալ պարանոցի ոսկյա շղթան, սակայն վերջինս մերժել է նրան, ինչից հետո Էդգար Ս.-ն վերարկուի գրպանից հանել է դանակ և իր կյանքին վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով հափշտակել է պարանոցի 29 գ քաշով շուրջ 450.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան ու հեռացել:
Երիտասարդը նախկինում ոստիկանություն չի հայտնել:
Էդգար Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: