ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.02.2019 14:58
2011 թվականից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Փետրվարի 27-ին, ժամը 17.25-ին, ԱԱԾ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերել և նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) մեղադրանքով: