ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2013 15:44
Սպանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ.` հայտնել, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում:
Նույն օրը, ժամը 19.49-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելիս ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Թեմային առնչվող նախորդ հրապարակումը