ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2015 10:47
Մեկը սպանության սպառնաիքներ է տվել, մյուսը հարվածել է մուրճով
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1965 թ. ծնված Էդվարդ Մ.-ն և հայտնել, որ Թոթովենցի փողոցի թիվ 81 շենքի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակիցը մուրճով հարվածել է իրեն:
Էդվարդ Մ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կրպակի աշխատակիցը 1958 թ. ծնված Արթուր Պ.-ն է, ով հաղորդում է տվել, որ նույն օրը նշված հասցեում վիճաբանության ժամանակ Էդվարդ Մ.-ն բռունցքով երկու անգամ հարվածել է իր դեմքին և պատճառելով վնասվածքներ` սպառնալով սպանել իրեն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: