ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.05.2014 17:06
Դինամոյականների հավաք Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 21-ից 24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Դինամո» մարզական ընկերությունների ներկայացուցիչների հավաք, որին, ի թիվս 11 երկրներից ժամանած ներկայացուցիչների, մասնակցում էր նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը:
Հավաքը տեղի էր ունենում Բուլղարիայի համար հիշարժան մի տարեդարձի` «Լևսկի» մարզական ընկերության 100-ամյակի տոնակատարությունների օրերին:
Հավաքի ընթացքում յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրեց իրենց երկրների համանման մարզօջախներում վերջին տարիներին կատարված աշխատանքները, մատաղ սերնդի առողջ դաստիրակության համար ստեղծված պայմանները:
Հաշվետու զեկուցումով հանդես եկավ նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը: Նա Բուլղարիայի «Լևսկի» մարզական ընկերության 100-ամյակի կապակցությամբ և ի նշան մարզական բնագավառում երկու երկրների կազմակերպությունների համագործակցության, հուշանվեր հանձնեց մարզական ընկերության ղեկավարությանը:
Հավաքին մասնակցող պատվիրակությունները որոշում ընդունեցին 2015 թվականին իրենց երկրներում մարզական նշանակալի միջացառումներով նշել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը:
Եկող տարի, ի դեպ, Հայաստանի «Դինամո» մարզական ընկերությունը դառնում է 90 տարեկան: