ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.08.2019 15:50
Սննդի կետից կատարված գողությունը բացահայտվեց

Արարատի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով օգոստոսի 3-ին, ժամը 16.30-ին, Վեդի քաղաքի Արարատյան փողոցից բերման են ենթարկել Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու միջոցով մուտք է գործել Վեդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետ և գողացել հեռուստացույց, սավան և օղի:
Գողոնը հայտնաբերվել է:
Սննդի կետի տերը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ ցանկացել է իր ուժերով գտնել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր: