ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.05.2015 16:24
Թմրամիջոց պատրաստել չհասցրեց
Մայիսի 24-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները 1977 թ. ծնված Արմեն Ե.-ի տանը կատարված զննությամբ հայտնաբերել են ներարկիչ` 3 մլ նյութով, 9 դատարկ ներարկիչ` ասեղներով, դատարկ լուցկու 10 տուփ, ապակյա սրվակ` մուգ նյութով, լուցկու տուփ` մուգ գույնի նյութով, 1 դեղահաբ` «լիրիկա» գրառումով, 1 դեղահաբ «կվետիապին» գրառումով, դեղորայքի 3 դատարկ տուփ` «պիրալգին» գրառումով, պլաստմասսե շիշ` դեղնավուն նյութով, ալյումինե տարա` ջրով, ներարկիչի 5 ասեղ, ապակյա 2 սրվակ` «լիդոկային» գրառումով և 1 տուփ բամբակ:
Արմեն Ե.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածով ինքը ցանկանում էր «կոդեին» թմրամիջոց պատրաստել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: