ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.02.2016 18:03
Սեմինար-դասախոսություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 20-ին կայացավ սեմինար-դասախոսություն, որը վարում էր ոստիկանությանն կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը:
Դասախոսության նպատակը վարչության ենթակա ստորաբաժանումների ոստիկանության հետաքննության բաժանմունքների ծառայողների տեսական և գործնական գիտելիքների համադրումն ու մասնագիտական հմտությունների ամրապնդում էր:
Մասնավորապես խոսվեց քրեական գործ հարուցելու, հետաքննությունը որպես նախնական քննության փուլ և հետաքննության փուլում կատարվող անհետաձգելի քննչական գործողությունների մասին:
Արտակ Հովհաննիսյանը հանգամանորեն վերլուծեց ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի ընդհանուր մասերի մի շարք դրույթներ:
Ոստիկանության ծառայողները հարց ու պատասխանի միջոցով իրենց գործնական աշխատանքում ծագող խնդիրներն ու վիճահարույց հարցերը ներկայացրին ընդհանուր քննարկման և ստացան սպառիչ պատասխաններ:
Սեմինար-դասախոսությունն ամփոփեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը: Նա ընդգծեց գործնական և տեսական գիտելիքները կատարելագործելու հարցում սեմինար-պարապմունքների նշանակությունը` հավելելով, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: