ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2014 18:11
Կայացավ հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ՝ Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 23-ին արտերկրի մեր հայրենակիցների հարցերին Skype-ի միջոցով պատասխանում էր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ոստիկանության ներկայացուցչին ուղղված հարցերը բազմաբնույթ էին, տրվեցին սպառիչ պատասխաններ: Օրինակ, Գերմանիայում բնակվող մեր հայրենակցին հետաքրքրում էր իր անչափահաս երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգը: Նրան տրամադրվեց համապատասխան տեղեկատվություն: ՀՀ քաղաքացիության դադարեցման ընթացակարգին էր վերաբերում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր մեկ այլ հայրենակցի հարցը: Նրան նույնպես պարզաբանվեց գործող կարգը:
Բելիգայում գտնվող ՀՀ քաղաքացուն հետաքրքրող հարցն այլ բնույթի էր: Նրա երեխան ծնվել էր Եվրոպայում, սակայն ծննդյան վկայական չուներ: Քանի որ ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ծննդյան վկայական չունենալու պատճառով երեխան այժմ չի կարող անձնագիր ստանալ: Թեեւ ծննդյան վկայական տրամադրելը ՀՀ ոստիկանության իրավասությունից դուրս է, քաղաքացու հարցին տրվեց սպառիչ պատասխան:
Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի՝ Երեւանի ժամանակով 10-ից 12-ը։
Ոստիկանության skype-ի հասցեն՝ Armenian Police
Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am էլեկտրոնային հասցեին։
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերին: