ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2014 12:53
Սեմինար ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ ոստիկանության անձնակազմի մասնագիտական պարապմունքների պլանով նախատեսված հերթական սեմինարը:
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության այսօրվա առաջնահերթություններին, բաժնի պետերին հրահանգեց առավել նախաձեռնող ու խստապահանջ լինել տեղերում, անձնակազմի բոլոր անդամներին հասցնել ղեկավարության առաջադրած խնդիրները ու հետևողականություն ցուցաբերել դրանց իրականացման գործում:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը ներկայացրեց պարապմունքի օրակարգը և քննարկման առարկա հարցերի շրջանակը:
Սեմինար-պարապմունքի ավարտին Վլադիմիր Գասպարյանը քննարկումների արդյունքներով կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին: