ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2015 16:56
Գանձապահի սեղանից գողություն կատարած կինը՝ խոստովանությամբ
2014 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ին,1982 թ. ծնված Նարինե Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնում՝ խանութներից մեկի գանձապահի սեղանից, գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 51.000 դրամ, 30 եվրո և քարտ` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները մարտի 22-ին, ժամը 21.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ռուզաննա Մ.-ին, ով խոստովանական ցուցմունք է տվել:
Կատարվում է քննություն: