ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.03.2019 17:23
Հայտնաբերվեց Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում
Մարտի 24-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում տարեց մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում անհայտ անձը որպես հաճախորդ գտնվելով իրեն պատկանող, Արցախի պողոտայում գործող խանութում՝ պահարանին դրված պայուսակից գողացել է 38.500 դրամ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին, ժամը 15.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Մկրտիչ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: