ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2019 17:28
Սառնաղբյուրում ոստիկանները հրազեն և փամփուշտ են հայտնաբերել
Հունիսի 10-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 41-ամյա մի բնակիչ իր տանը և կից օժանդակ կառույցներում ապօրինի պահում է զենք, ռազմամթերք: Նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հունիսի 11-ին, ժամը 10.30-ին, քրեական գործի շրջանակներում, ոստիկանության Մուշի և Անիի բաժինների ծառայողները Սառնաղբյուր գյուղի հիշյալ բնակչի տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակում երկաթյա պահարանից հայտնաբերել են ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրազեն և 5,6 մմ տրամաչափի 13 փամփուշտ:
Ձեռնարկվում են միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերված հրազենը և փամփուշտներն առգրավվել են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: