ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 16:25
Ոստիկանները բացահայտեցին Սառնաղբյուրում կատարված գողությունը
Փետրվարի 17-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Անիի բաժնում Սառնաղբյուր գյուղի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ի ժամը 16.10-ից փետրվարի 17-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակների պատուհանները բացելով՝ տնից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1997 թ. ծնված Սամսոն Ք.-ն, որը նույն օրը, ժամը 18.15-ին, տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել, որ գողոնը թաքցրել է իրենց շենքի բակում:
Նույն օրը, ժամը 18.15-ին, քննչական բաժին է հրավիրվել 1999 թ. ծնված Անուշ Դ.-ն և հայտնել է, որ փետրվարի 6-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մորաքրոջ տնից գողացել և Սամսոն Ք.-ին է տվել 4 կտոր ոսկյա զարդեր, որոնք վերջինս գրավադրել է Արմավիր քաղաքում գտնվող գրավատանը և ստացել է 550.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտանաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: