ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.11.2017 09:33
Սամարայում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման հետևանքները

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 11.25-ին, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Խաչատուր Խ.-ն, որն օգոստոսի 22-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի շրջանի ՔՀ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը` նախկինում վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից/ մեղադրանքով:
Խաչատուր Խ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: