ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.02.2017 16:58
Սեմինար-խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
Փետրվարի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության դահլիճում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանի նախագահությամբ կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գոռ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 797-Ն որոշման գործնական կիրառման առանձնահատկությունները: Քննարկվեցին այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսիք են` ներխուժումը վերացնելու հիմքերը, այն դեպքերը, որոնք բացառում են ՀՀ ոստիկանության կողմից ներխուժումը վերացնելը կամ կանխելը, ներխուժումը վերացնելու կամ կանխելու համար տրվող լիազորագրի բովանդակությունը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին իրենց պրակտիկայում տեղ գտած հակասական իրադրությունները, որոնց Գ. Հարությունյանը տվեց սպառիչ մեկնաբանություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախագահողը հանձնարարեց ներխուժումը վերացնելիս կամ կանխելիս խստորեն պահպանել գործող կարգավորումները, լինել հնարավորինս զգոն և պահպանել խորհրդակցության ընթացքում արտահայտված մոտեցումները: