ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.04.2017 16:42
Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 19-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը:
Օրակարգի թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համագործակցությունը ոստիկանության ստորաբաժանումների հետ:
Քննարկվող հարցի շուրջ զեկուցեց Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը:
Չեկուցողը կարեւորեց փաստաթղթային ձեւակերպումների ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ամրապնդումը, ինչի արդյունքում, մասնավորապես, հետախուզվողների, ինչպես եւ կորած կամ գողացված ճամփորդական փաստաթղթերի հայտնաբերման գործում արդյունքներն առավել տեսանելի կլինեն:
Ոստիկանությունում արխիվային աշխատանքների կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ներկայացնելով ոլորտի առանձնահատկություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արմեն Ղուկասյանն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին:
Առաջադրված հարցերի քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: