ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.02.2016 10:58
Խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
Հունվարի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի թիվ 79 շենքի մոտից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Տիգրան Գ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ՝ 2 մլ, իսկ մյուսում՝ 5 մլ դեղնագորշավուն զանգված, ապակյա տարա` դեղնագորշավուն զանգվածով և պոլիեթիլենային տոպրակ` 3 գրամ կանեփանման զանգվածով:
Տիգրան Գ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը շենքի նկուղում պատրաստել է ինքը` ներարկելու միջոցով օգտագործելու համար, իսկ կանեփը իրեն տվել է Նաիրի փողոցի բնակիչ, իր ընկեր Գագոն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: