ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2016 15:16
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 25-ին, ժամը 02.30-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի 19 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և նույն հասցեի դիմացի մայթեզրին կայանված «Նիսան»-ի, ինչի հետևանքով «Օպել»-ը գլխիվայր շրջվել է, և վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 75 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել», «Լեքսուզ» և «Բայդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Բայդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մազդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Կողես ճանապարհի 17-րդ կ/մ-ին բախվել է բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Չարենցավանի 4-րդ թաղամասի թիվ 20 շենքի մոտ բախվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն: