ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2016 10:47
Գողին բռնեցին ավտոբուսի սրահում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գող են բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման էր ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: 
Պարզվել է, որ նա մի ուղևորուհու պայուսակից գողացել է 250.000 դրամ արժողության բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:

 
   
		





















































