ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.02.2016 10:48
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ագաթանգեղոսի փողոցի 7 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նրա գրպանից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված և «մետադոզ» դեղահաբի կտոր:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ավետ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա ծոցագրպանից հայտնաբերվել են ներարկիչներ` լցված դեղին հեղուկով:
Ըստ Ավետ Մ.-ի բանավոր հայտարարության` ներարկիչների պարունակությունը թմրանյութ է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է նյութագիտական փորձաքննություն:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Այնթապ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվող, 1968 թ. ծնված Արտակ Վ.-ին և 1973 թ. ծնված Գուրգեն Թ.-ին:
Նշված տնից հայտնաբերվել է պոլիէթիլենային երկու տոպրակ, որոնցից մեկի մեջ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբի նմանվող 3 դեղահաբ, իսկ մյուսում` 32 ներարկիչ և կաթուցիչ:
Նշանակվել են փորձաքննություններ: