ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.03.2016 11:45
Տրանսֆորմատորների գողը հայտնաբերվեց
Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել Էջմիածին-Մարգարա խճուղու ձախակողմյան հատվածում գտնվող տարածքից տրանսֆորմատորի գողության մասին:
 Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Դավիթ Կ.-ն, ով ներկայացել է բաժին և խոստովանել հանցանքը:
 Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 Դավիթ Կ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ վերջինս գողացել է Փարաքար գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող չգործող քարի արտադրամասի մոտ տեղադրված տրանսֆորմատորը` պատճառելով 1.500.000 դրամի վնաս:
 Ձեռնարկվում են միջոցառումների գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































