ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2015 18:35
Հայտարարություն
Դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 96 ահազանգ. 7-ը՝ «Թեժ գծով», 2-ը՝ տարածքային մարմինների հերթապահ մասերից, իսկ 87-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:
Թեև հայտարարություններում կան ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ոստիկանությունն ուսումնասիրել է բոլոր հաղորդումները և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու և դրանց հետագա ընթացքը լուծելու համար:
Հանրաքվեի ընթացքին հետևող անձանց ու կազմակերպություններին կրկին հորդորում ենք ճշտել փաստերն ու տեղեկությունները, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել ոստիկանություն կամ ոստիկանության «Թեժ գծին», ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ արձագանքել իրավախախումներին: